Մոնակոյի իշխան Ալբերը քննադատել է արքայազն Հարիին՝ հայտարարելով, որ աղմկահարույց հարցազրույցի փոխարեն նա պետք է առանձին զրուցեր իր հարազատների հետ (լուսանկարներ, տեսանյութ)
Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդը քննադատել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին՝ հայտարարելով, որ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցի փոխարեն զույգն իրեն անհանգստացնող խնդիրների մասին պետք է առանձին զրուցեր թագավորական ընտանիքի անդամների հետ, գրում է Daily Mail-ը։
63-ամյա Մոնակոյի իշխանի խոսքով՝ հասկանում է այն ճնշումը, որին բախվում են Սասեքսի դուքսն ու դքսուհին, սակայն քննադատել է իրենց խնդիրները տասնյակ միլիոնավոր հեռուստադիտողների ներկայությամբ բարձրաձայնելու որոշումը՝ հայտարարելով, որ «դժգոհության հրապարակային ցուցադրումն անպատեհ էր» և թագավորական ընտանիքում առկա ցավալի խնդիրների հանրայնացումն «անհանգստացել է նաև իրեն»։
«Դժվար է քեզ պատկերացնել մեկ ուրիշի տեղում, հասկանում եմ այն ճնշումը, որին բախվում են Սասեքսի դուքսն ու դքսուհին։ Բայց կարծում եմ՝ դժգոհության նման հրապարակային դրսևորումն անպատեհ էր և դրանք պետք է քննարկվեին ընտանիքի ներսում»,- հարցազրույցի ժամանակ ասել է նա։
Մոնակոյի իշխանը նաև հաջողություն է մաղթել արքայազն Հարիին և նրա կնոջը։













