Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի ֆիզիկական և իրավաբանական որոշ անձանց նկատմամբ
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի 9 ֆիզիկական և 4 իրավաբանական անձանց նկատմամբ Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ սուտ և ապատեղեկատվություն տարածելու հիմնավորմամբ, հաղորդում է ТАСС-ը:
«Չինաստանը լրացուցիչ քայլեր ձեռնարկելու իրավունք է իրեն վերապահում»,- այսպիսի մեկնաբանություն է հնչել խնդրի վերաբերյալ Չինաստանի արտգործնախարարությունից:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և Կանադան պատժամիջոցներ են սահմանել Չինաստանի պաշտոնյաների նկատմամբ՝ Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանում մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով










