Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 100 000 նոր դեպք է գրանցվել. RT

05:52 • 26.03.21

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 12 320 169-ի, հաղորդում է RT-ն:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 303 462, վերջին մեկ օրում՝ 2777 մարդ:

Նախորդ 24 ժամում կորոնավիրուսով վարակման 100 158 նոր դեպք է գրանցվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 100 միլիոնը:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: