Եգիպտոսում 32 մարդ Է զոհվել գնացքների բախման հետևանքով
32 մարդ Է զոհվել և առնվազն 66-ը՝ տուժել մարտի 26-ին Եգիպտոսի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով: Այս տվյալները հայտնում Է հանրապետության առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միջադեպը տեղի Է ունեցել Կահիրեից դեպի հարարվ՝ Սոհագի նահանգում: Բախման հետևանքով երեք վագոն շրջվել Է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ պատահարի վայր Է ուղարկվել շտապօգնության 36 ավտոմեքենա, որոնք տուժածներին տանում են մերձակա հիվանդանոցներ:
Եգիպտուսի գլխավոր դատախազությունը կարգադրել Է սկսել աղետի հետաքննություն, իսկ տրանսպորտի նախարար Քամել ալ Վազիրը՝ ձերբակալել երկու գնացքների մեքենավարներին:










