Հութիները հրթիռային հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթամթերքի բաշխան կայանին

10:07 • 26.03.21

Հութիները հրթիռային հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի Ջիզան նահանգում գտնվող նավթամթերքի բաշխան կայանին, հայտնում է almasdarnews.com թերթը և հավելում, որ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել է հրթիռակոծման հետևանքով բռնկված հրդեհի մասին լուրը։ Ըստ աղբյուրի, հրթիռակոծման հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել։

Աղբյուրն ասել է, որ «թագավորությունը դատապարտում է այս վախկոտ հարձակումը, որն ուղղված է կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ և որը թիրախավորել է ոչ միայն թագավորությունը, այլ նաև նավթի արտահանման անվտանգությունը»:

Ավելի վաղ Սաւուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել էր Եմենի կողմից արձակված 8 հրթիռ որսալու մասին և նշել, որ հութիները շարունակում են թիրախավորել քաղաքացիական բնակչությանը։

Վերջին հարվածը հաջորդել է հութիական «Անսարալլահ» շարժման ղեկավար Աբդուլ Մալիք ալ Հութիի «ռազմական անակնկալի» վերաբերյալ արտահայտությանը։

2014-ի օգոստոսից Եմենում քաղաքացիական պատերազմ է մղվում կառավարական զորքերի և հութիների միջև: 2015-ի մարտից Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան մասնակցում է ռազմական գործողություններին միջազգայնորեն ճանաչված կառավարության կողմից: Այն համաձայնությունները, որոնք հակամարտության կողմերը ձեռք են բերել 2018-ի վերջին Շվեդիայում կայացած բանակցություններում, չեն կատարվել:

Փետրվարի 16-ին ԱՄՆ-ն հութիներին հանել է ահաբեկչական խմբավորումների ցուցակից: Որոշումը կապված էր Եմենի ծանր հումանիտար իրավիճակի հետ: ԱՄՆ Պետդեպարտամենտն ընդգծել է, որ հութի առաջնորդները կմնան պատժամիջոցների տակ: