Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1․1 հա տարածքում բռնկված հրդեհները

00:45 • 26.03.21

Մարտի 22-ից 25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում՝ 5000 քմ, Սուրենավան գյուղում՝ 3000 քմ, Վեդի քաղաքում՝ 2500 քմ, Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին՝ 700 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1․1 հա։