Պայթյուն Կոլումբիայում. տուժել է 17 մարդ (տեսանյութ)
Կոլումբիայի Կորինտո մունիցիպալիտետում քաղաքապետարանի շենքի մոտ ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով տուժել է 17 մարդ: Այս մասին ուրբաթ հայտնել է տեղի El Tiempo թերթը, գրում է Интерфакс-ը:
Ոստիկանությունը հաստատել է, որ ավտոմեքենան, որում պայթուցիկ է եղել, կայանված է եղել ոստիկանության տեղամասի և քաղաքապետարանի շենքի միջև: Տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանք հոսպիտալացվել են:
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը դիմել է պայթյունի հեղինակներին և հայտնել, որ «ահաբեկչությունը վախկոտների զենքն է»: Նա հավելել է, որ պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոյին հրաման է տվել գնահատել տեղի ունեցածի յուրաքանչյուր փաստ և փնտրել այս հանցավոր գործողության մեղավորներին:










