Արմավիրում BMW X6-ը բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ. shamshyan.com

20:18 • 27.03.21

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 38-ամյա Գարեգին Մանասյանը, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ-ին, իր վարած BMW X6 6 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։