Կահիրեում բազմահարկ շենք է փլուզվել. կան զոհեր, վիրավորներ

09:54 • 27.03.21

Առնվազն երեք մարդ զոհվել է, 23-ը վիրավորվել շաբաթ երեկոյան Կահիրեի շրջաններից մեկում բազմահարկ շենքի փլուզման հետեւանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ալ-Ահրամ» թերթին:

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Հրապարակումը չի հստակեցնում ՝ փլուզված շենքը գրասենյակա՞ն էր, թե՞ բնակելի:

Դեպքի պատճառները դեռ պարզված չեն: