Հունաստանում ընդհանուր կարանտինը երկարաձգվել է մինչ ապրիլի 5-ը

02:39 • 27.03.21

Հունաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանված համազգային կարանտինը երկարաձգվել է մինչև ապրիլի 5-ը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի քաղաքացիական պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Հարդալիասին:

Նշվում է, որ սահմանափակող համալիր միջոցառումների նոր երկարաձգման մասին որոշումը հայտարարվել է վարակիչ հիվանդությունների հարցով կոմիտեի նիստից հետո:

Հարդալիասի խոսքով՝ հիվանդացության մակարդակով «մուգ կարմիր» գոտում Ատտիկան և Սալոնիկն են: Նա ընդգծել է, որ որոշում կկայացվի դպրոցնի և մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկությունների աշխատանքի վերաբերյալ: 

Ավելի վաղ Հունաստանում 1 օրում հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակման 1496 նոր դեպք: