Ֆրանսիան առաջարկում է բագետը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում

05:41 • 27.03.21

Ֆրանսիան առաջարկել է բագետը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով BBC News-ին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակը նպատակ ունի պաշտպանել ազգային ավանդույթները, գիտելիքները և հմտությունները, որպեսզի դրանք ժամանակի ընթացքում չկորչեն:

Ըստ Planetoscope–ի, տարեկան Ֆրանսիայում սպառվում է մոտ 10 միլիարդ բագետ, բայց 1970-ից ի վեր փակվել է մոտ 20,000 հացաբուլկեղենի արտադրություն, քանի որ գնորդները բագետները ձեռք են բերում սուպերմարկետներից, որտեղ սովորաբար հացի այս տեսակը չի պատրաստվում ավանդական մեթոդներով:

Ֆրանսիացի հացթուխները ասում են, որ կարգավիճակը կպաշտպանի ֆրանսիական հաց թխելու արվեստը սուպերմարկետների գրագողներից, որը փոխանցվել է սերնդեսերունդ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր որոշման մասին կհայտարարի 2022-ի վերջին: