Խափանումներ են նկատվել Instagram-ում
Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Downdetector ինտերնետ ծառայության ներկայացրած տվյալներին:
Նշվում է, որ խափանումները գրանցվել են Երևանի ժամանակով 23:40-ին: Դրանց մեծ մասը(50%) կապված է օգտահաշիվ մուտք գործելու հետ, 41%-ը՝ էջը բեռնելու և 7%-ը՝ կայքի ընդհանուր հասանելիության հետ:
Խափանումներ նկատվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում:










