Վիրջինիա նահանգում հրաձգության հետևանքով կան վիրավորներ

11:33 • 27.03.21

Շաբաթ օրը ՝ մարտի 27-ին, ամերիկյան Վիրջինիա Բիչ քաղաքում (Վիրջինիա) տեղի ունեցած հրաձգության հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել: Այս մասին տեղի ոստիկանությունը հայտնել է Twitter-ի իր էջում:

«Վիրջինիա Բիչի ոստիկանությունը հետաքննում է մի քանի մարդու վնասվածքներ ստանալու պատճառ դարձած փոխհրաձգությունը», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ մեծ թվով իրավապահներ ժամանել են դեպքի վայր:

Ոստիկանությունը բնակիչներին հորդորել է ժամանակավորապես խուսափել տարածքից: