Ամերիկացի զինվորականները Ռուսաստանին և Չինաստանին դիմագրավելու նպատակով վիրտուալ զորավարժություններ կանցկացնեն
Ամերիկացի զինվորականները լայնամասշտաբ վիրտուալ զորավարժություններ կիրականացնեն՝ պարզելու Ռուսաստանին և Չինաստանին դիմագրավելու ունակությունններն ու մշակելու համապատասխան սցենարներ:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչներին, ամռանը կայանլիք վիրտուալ զորավարժություններն առաջնահերթություն են ԳՇ պետ Մարկ Միլլիի համար, որը կղեկավարի գործողությունների ընթացքը:
Նախատեսվում է, որ զորավարժությունները հնարավորություն կընձեռեն զինվորականներին գործ ունենալ իրական իրավիճակների հետ, ինչպես օրինակ՝ խոշոր կիբեռհարձակումների կամ ավիակիրների և ռմբակոծիչների մասնակցությամբ ռազմական գործողությունների:










