Զելենսկին ուկրաինացիներին նախապատրաստում է պարտիզանական պատերազմի. լրատվամիջոցներ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին հանձնարարել է պատրաստվել պարտիզանական պատերազմի:
Այս եզրակացությանն է հանգել «Ստրանա» հրատարակությունը՝ վերլուծելով ռազմական անվտանգության նոր ազգային ռազմավարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաստաթղթում հիմնական շեշտադրումները հետևյալն են՝ ամբողջ բնակչության ռազմականացում և և պատերազմի երկրի տարածքում:
Փաստաթղթում «դիմադրության շարժում» բառակապակցությունը կարելի է նկատել 10 անգամ, իսկ «տարածքային պաշտպանությունը»՝ 34 անգամ»,- նշում է «Ստրանա»-ն: Տեքստից պարզ է դառնում, որ ռազմավարության հիմքը համաժողովրդական պատերազմի անցկացումն է, այդ թվում նաև պարտիզանական և ընդհանուր զորքային:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հինգշաբթի Զելենսկին հաստատել էր Ուկրաինայի ռազմական անվտանգության ռազմավարությունը, որը նախատեսում է երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, երկրի տարածքի մի մասի ժամանակավոր «օկուպացիայի» ավարտ, ինչպես նաև ագրեսիան զսպելու պատրաստակամություն:
Փաստաթղթում ասվում է, որ «ազգային մակարդակում Ռուսաստանի Դաշնությունը մնում է Ուկրաինայի ռազմական թշնամին»:
Ռազմավարությունը ասվում է նաև, որ Մոսկվան ենթադրաբար սպառնում է Ուկրաինայի պետական ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ փորձելով խոչընդոտել եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիային և վերականգնել իր ազդեցությունը:
Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կարող է հանգեցնել «Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի հետագա սրմանը և Եվրոպայում միջազգային զինված բախում հրահրելուն»:










