Ինդոնեզիայում կաթոլիկ եկեղեցու մոտ հզոր պայթյունի հետևանքով 14 մարդ է վիրավորվել․ 2 մահապարտ-ահաբեկիչները մահացել են (լուսանկարներ, տեսանյութ)

13:43 • 28.03.21

Ինդոնեզիայի Մակասար քաղաքում կաթոլիկ եկեղեցու մոտ հզոր պայթյուն է որոտացել: Ոստիկանության տվյալներով՝ պայթյունն իրականացրել են երկու մահապարտ-ահաբեկիչները, որոնք մահացել են, գրում է DW-ն։

Պայթյունի վայր են ժամանել շտապ օգնության մի քանի մեքենաներ, ինչպես նաև ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ, այդ թվում՝ եկեղեցու աշխատակիցները:

Դեպքի վայրից ստացված կադրերում երևում է, որ դրա հետևանքով վնասվել են նաև եկեղեու մերձակայքում կայանված ավտոմեքենաները: Պայթյունի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է «մարդկային մարմնի մասեր»։

Եկեղեցու հոգևորականը ինդոնեզական Metro TV հեռուստաալիքի եթերում պատմել է, որ ռումբը պայթել է ժամերգությունից հետո, այն պահին, երբ հավատացյալները պատրաստվել են տուն գնալ: Նրա խոսքով՝ մահապարտ-ահաբեկիչներից մեկը փորձել է մոտոցիկլետով մոտենալ եկեղեցու մուտքին, սակայն կանգնեցվել է:

Դեպքի հետաքննությամբ զբաղվում է ոստիկանության հակաահաբեկչական բաժինը։

Վերջին տարիներին Ինդոնեզիան հայտնվել է իսլամիստական ահաբեկչությունների թիրախում։ 

Indonesia cathedral rocked by Palm Sunday suicide bombingPolice examine the site of an explosion in Makassar, IndonesiaA police officer stands outside Makassar Cathedral