Կահիրեում բնակելի բազմահարկ շենքի փլատակներից 22 մարդու դի է դուրս բերվել
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում բնակելի բազմահարկ շենքի փլատակներից 18 մարդու մարմին է դուրս բերվել, հաղորդվում է ТАСС-ը:
Փրկարարները ողջ օրվա ընթացքում հատուկ տեխնիկայի օգնությամբ որոնողական աշխատանքներ են իրականացրել: Հաջողվել է 25 մարդու կյանք փրկել:
Արդեն երեկոյան մասնագետները ստուգումներ են անցկացրել փլուզված շենքի հարակից շինություններում՝ հնարավոր ռիսկերը գնահատելու նպատակով:
Նախնական տվյալներով՝ բնակիչներից մեկը ապօրինի կերպով երկու հարկ է կառուցել:
Եգիպտոսում շենք-շինությունների նմանատիպ փլուզումները հաճախակի են, քանի որ շինարարական աշխատանքներն առանց տեղական իշխանությունների թույլտվության և առանց շինարարական տարրական նորմերը պահպանելու են իրականացվում:










