Այսօրվա հանրահավաքին մասնակցելու եմ այն ակնկալիքով, որ լինելու է շատ կոշտ արձագանք ԱԽ քարտուղար-դավաճանի թուրքամեծար հայտարարությանը. Ռուբեն Մելիքյան

04:11 • 28.03.21

Այսօրվա հանրահավաքին մասնակցելու եմ այն ակնկալիքով, որ լինելու է շատ կոշտ արձագանք ԱԽ քարտուղար-դավաճանի թուրքամեծար հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Այսօր երեկոյան ողջ համացանցն ալեկոծվեց ՀՀ անվտանգության խորհրդի սորոսական քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարությունն առ այն, որ Թուրքիան այլևս փաստացի չի դիտարկվում մեր թշնամին։

Վաղը ժամը 15:00-ին ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել Ազգային ժողովի առջև (Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոց):

Այդ հանրահավաքին մասնակցելու եմ այն ակնկալիքով, որ լինելու է շատ կոշտ արձագանք քարտուղար-դավաճանի թուրքամեծար հայտարարությանը։ Շա՛տ կոշտ։ Ու ոչ միայն խոսքով»,- գրել է Մելիքյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ  երեք անգամ խուսափել է ուղիղ պատասխանելուց հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետություն է, թե ոչ։

«Նայեք, ես ասեցի, որ տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, մենք նոր էլ քննարկում էինք, որ հնարավորություն կա ընդհանուր տարածաշրջանի ապաշրջափակման ․․․ եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պիտի լինեն»,- ասել է Արմեն Գրիգորյանը։