Ի՞նչ անել, երբ դու վիկինգի ես նման ու վաղը խաղալու ես Իսլանդիայի դեմ. ՀՖՖ-ի զվարճալի հարցը` Ալեքսանդր Կարապետյանին

01:50 • 28.03.21

ՀՖՖ-ի՝ թվիթերյան էջում զվարճալի գրառում է հայտնվել ԱԱ-2022-ի ընտրական փուլի երկրորդ տուրի՝ Իսլանդիայի հետ վաղը կայանալիք խաղից առաջ.

«Հեյ, Սիրի, ի՞նչ անել, երբ դու իսկական վիկինգի ես նման,ու վաղը խաղալու ես Իսլանդիայի հավաքականի դեմ»,- գրել է ՀՖՖ-ն՝ հրապարակելով Ալեքսանդր Կարապետյանի լուսանկարը: