Սուեզի ջրանցքում խցանված Ever Given նավը հաջողվել է տեղաշարժել լիալուսնի շնորհիվ. Associated Press

11:58 • 29.03.21

Սուեզի ջրանցքում խցանված և  օրեր շարունակ երթևեկությունն արգելափակած Ever Given բեռնարկանավը ծանծաղուտից դուրս բերել հաջողվել է լիալուսնի շնորհիվ, որով պայմանավորված՝ ուժեղ մակընթացություն է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում է  Associated Press-ը, այս մասին հայտնել է ջրանցքում ծառայություններ մատուցող Leth Agencies օպերատորը:

Մասնագետները հույս ունեին, որ գիշերային ժամերին ակնկալվող հզոր մակընթացությունը կօգնի նավի տեղաշարժման ընթացքում: Բեռնանավի քարշակման աշխատանքներին 10 հզոր քարշակող տեխնիկա է ներգրավվել: Այն դեռ մասնակիորեն է հաջողվել է տեղաշարժել և դեռ խոչընդոտում է երթևեկությանը:

Նշվում է, որ երթևեկության խաթարման հետևանքով օրական 9 մլրդ դոլարի վնաս է հասցվում համաշխարհային առևտրաշրջանառությանը: Առնվազն 367 նավ է խցանվել ջրանցքում, այդ թվում` նավթատարներ: