«Իմ քայլը»–ի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մանդատը վայր դնելու դիմում է գրել

15:09 • 29.03.21

Պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում եմ գրել. Tert.am–ին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Անդրադառնալով այն տեղեկությանը, որ նշանակվելու է արդարադատության փոխնախարար, Գրիգորյանը ասաց․ «Նոր պաշտոն, եթե կլինի, թաքուն չի մնա, չի լինի՝ ուրեմն չի լինի, այլ մեկնաբանություն չունեմ»: