5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Բարբադոսի ափերի մոտ
Մարտի 29-ին 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ Է գրանցվել Բարբադոսի ափերի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսում: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրաբանական ծառայության գնահատումներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է երկրի մայրաքաղաք Բրիջթաունից, որտեղ բնակվում Է շուրջ 98,5 հազար մարդ, 146,7 կիլոմետր դեպի հյուսիս - արևելք: Երկրաշարժի օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա:
Ցունամիի սպառնալիքի մասին հաղորդումներ չեն ստացվել:










