Ռուսաստանում բժիշկ-ռեանիմատոլոգը հիվանդանոցում սպանել է բուժքրոջը
ՌԴ Կուրսկի մարզում քրեական գործ է հարուցվել Ֆատեժի կենտրոնական հիվանդանոցի աշխատակցուհու սպանության դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացնում է Свободная Пресса-ն, մարտի 27-ի գիշերը 30-ամյա կասկածյալը հարաբերություններում ի հայտ եկած տարաձայնությունների հողի վրա ծեծի է ենթարկել և խեղդամահ արել 21-ամյա բուժքրոջը: Նշվում է, որ սպասնությունը տեղի է ունեցել հենց հիվանդանոցում:
Ներկա պահին երիտասարդի դեմ քրեական գործ է սահմանվել «սպանություն» հոդվածով: Տեղի լրատվամիջոցների տվյալներով` կասկածյալը հիվանդանոցի բժիշկ-ռեանիմատոլոգն է:










