ԱՄՆ Նեշվիլ քաղաքը վերականգնվում է 4 մարդու մահվան պատճառ դարձած կիրակնօրյա ջրհեղեղից հետո (լուսանկարներ)

14:01 • 29.03.21

ԱՄՆ Թենեսի նահանգում գտնվող Նեշվիլ քաղաքը վերականգնվում է հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից հետո, որի հետևանքով 4 մարդ է մահացել:

Ինչպես հաղորդում է CNN-ը, իշխանությունները պարզել են, որ 4 զոհից 2-ը 60-70 տարեկան անձինք են, որոնք խեղդվել են ջրում:

Փողոցները ջրով հեղեղվել են կիրակի, որից հետո մեկնարկած փրկարարական աշխատանքների արդյունքում 100 բնակչի կյանք է փրկվել: Ջրհեղեղի հետևանքով վնասվել են բնակելի տներ և գրասենյակային տարածքներ:   

Նեշվիլի քաղաքապետ Ջոն Կուպերը կիրակի երեկոյան արտակարգ դրություն է հայտարարարել քաղաքում` եղանակային պայմանների հետևանքները հաղթահարելու գործում դաշնային ռեսուրսները ներգրավեկլու համար: Կանխատեսումների համաձայն` ջուրը կնահանջի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: