Ալյասկայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է Չեխիայի ամենահարուստ մարդը

10:43 • 29.03.21

Չեխիայի ամենահարուստ մարդը` Պետր Կելները, որը PPF Group ներդրումային ընկերության, ինչպես նաև Home Credit բանկի հիմնադիրն ու սեփականատերն է, զոհվել է Ալյասկայում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ:

Ինչպես փոխանցում է reuters.com-ը, ուղղաթիռը կործանվել է «Քնիք» սառցադաշտի շրջանում: Փրկարարները հայտնաբերել են մեկ ողջ մնացած ուղևորի և 5 զոհվածի, որոնց թվում է 56-ամյա Կելները:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 27-ին, սակայն ավիավթարի մասին հայտնի է դարձել միայն այսօր: Ավիավթարի պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում, հետաքննությունը շարունակվում է: Forbes-ի տվյալներով` Կելների կարողությունը կազմում է 17,5 մլրդ դոլար: