Սեպտեմբերի 27-ից մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն. ԱՆ
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Մարտի 22-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննություններով նույնականացվել է 2147 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմին և մասունք: 312 մարմնից և մասունքներից վերցված փորձանմուշներ դեռ չեն նույնականացվել:










