Իտալիայի վարչապետն ու կինը պատվաստվել են AstraZeneca պատվաստանյութով
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ վարչապետը ստացել է անգլո-շվեդական AstraZeneca (Vaxzevria) պատվաստանյութի առաջին չափաբաժինը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Նախարարների խորհրդի նախագահող Մարիա Դրագին և կինը՝ Մարիա Սերենելա Կապելոն, պատվաստվել են Հռոմի Տերմինի կայարանի պատվաստումների կենտրոնում՝ համաձայն Լացիո շրջանի պատվաստումների օրացույցի», - ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ՝ մարտի 9-ին պատվաստվել էր երկրի նախագահ 79-ամյա Սերջիո Մատարելլան։ Հայտնի չէ, թե ինչ պատվաստանյութով է պատվաստվել նախագահը, սակայն ANSA գործակալության տվյալներով Իտալիայի նախագահը ստացել է ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութ։










