«Սգում եմ սիրելի տատիկիս կորուստը»․ Բարաք Օբաման գրառում է արել 99-ամյա տատի մահվան առնչությամբ (լուսանկարներ)

14:31 • 30.03.21

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման սոցցանցերոմ հարգել է օրերս մահացած խորթ տատի՝ Սառա Օբամայի հիշատակը, գրում է Daily Mail-ը։

«Իմ ընտանիքը և ես սգում ենք մեր սիրելի տատիկի կորուստը, որը շատերին հայտնի է որպես «Սառա մամա»»,- գրել է Օբաման։

Օբամայի խոսքով՝ երբ իր ընտանիքը դժվարություններ է ունեցել, անմիջապես ապավինել է նրա օգնությանը, քանի որ նրա ներկայությունը ուժ և եռանդ է հաղորդել։

«Երբ ես առաջին անգամ գնացի Քենիա, որպեսզի ավելի շատ բան իմանամ իմ ժառանգության և հորս մասին, հենց տատիկս էր, որ կամուրջ դարձավ դեպի անցյալ, և հենց նրա պատմություններն են  օգնել լրացնել իմ սրտում եղած բացը»,- հավելել է նախկին նախագահը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Քենիայում 99 տարեկանում մահացել է Բարաք Օբամայի խորթ տատիկը։

Սառա Օբաման Բարաք Օբամայի հորական պապի երրորդ կինն է։ Չնայած նա ԱՄՆ-ի նախագահի արյունակից բարեկամուհին չէ, նախկին նախագահը միշտ ջերմությամբ է խոսել նրա մասին։

Քենիայի նախկին վարչապետ Ռաիլա Օդինգան Սառա Օբամային անվանել է «քենիացի կանանց տոկունության և ինքնավստահության խորհրդանիշ, որը, օգտվելով թոռան հաջողությունից, աջակցել է տարածաշրջանում աղջիկների ուսման և կրթության գործընթացին»։

Բարաք Օբաման ծնվել է 1961 թվականին՝ Հոնոլուլու քաղաքում և երբեք չի ապրել Քենիայում։ Նրա ծնողները՝ ամերիկուհի Սթենլի Էնն Դանհեմը և քենիացի Բարաք Հուսեյն Օբամա ավագը, բաժանվել են 1964 թվականին, որից հետո ապագա նախագահի հայրը վերադարձել է հայրենիք, որտեղ աշխատել է պետական ծառայությունում: Վերջինս մահացել է 1982 թվականին՝ ավտովթարից։

President Barack Obama had been informed of the death and has sent his condolences, according to family spokesman Sheik Musa Ismail. The pair are pictured in 2006The former president tweeted: 'My family and I are mourning the loss of our beloved grandmother, Sarah Ogwel Onyango Obama, affectionately known to many as ¿Mama Sarah¿ but known to us as ¿Dani¿ or Granny. 'We will miss her dearly, but we¿ll celebrate with gratitude her long and remarkable life'President Barack Obama, center, with his half sister Auma Obama, left, and his step-grandmother Sarah Obama, center-right, walk in Kogelo, western Kenya in 2018. Sarah Obama, the matriarch of Barack Obama's Kenyan family has died, relatives and officials confirmed Monday but did not disclose the cause of death. She was at least 99 years oldIn this 2006 photo, then U.S. Senator Barack Obama meets his step-grandmother Sarah Obama at his father's house in Kogelo village, western KenyaSarah Obama, step-grandmother of then U.S. President Barack Obama, holds a photograph of them together, as she speaks to the media in the living room of her house in 2008