Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանված մուշտակներում ավելի քան 1,3 միլիոն հաբ ամֆետամին է հայտնաբերվել
Սաուդյան Արաբիայի մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ամֆետամինի ավելի քան 1,3 միլիոն հաբ՝ Թուրքիայի հարավային Իսքենդերուն նավահանգստից բերված բեռների մեջ, հայտնում է Ahval-ը։
Անվտանգության հարցերով գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Մուհամմադ ալ Նաեմը նշել է, որ ճառագայթային հետազոտության արդյունքում պարզվել է, որ հաբերը թաքցված են մուշտակների մեջ։ Բեռի առգրավումից հետո ձերբակալվել են նաև այն անձիք, որոնք պիտի վերցնեին բեռը։
Աղբյուրը նկատում է, որ Միջերկրական ծովի ափին, Հաթայ նահանգում գտնվող Ինքենդերուն նավահանգիստը թմրանյութերի մաքսանենգության կետ է դարձել։










