Կանադայում չեղարկվել է Թուրքիայի դեսպանի մասնակցությամբ Արցախյան հակամարտության հարցով քննարկումը

18:44 • 30.03.21

ՀՅԴ Կանադայի ուսանողական միության ջանքերով չեղարկվել է Արցախյան հակամարտության մասին քննարկումը, որին հրավիրված էր մասնակցելու Կանադայում Թուրքիայի դեսպանը։ Հայաստանի դեսպանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չէր ստացել։

«Կանադայի մեր ընկերների համառ և հետևողական պայքարի շնորհիվ հնարավոր է դարձել խուսափել թուքիայի կողմից հակահայ քարոզչության ևս մեկ դրսևորումից»,- հայտնում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը: 

Պայքարը շարունակվում է բոլոր ուղություններով և աշխարհի բոլոր վայրերում, որտեղ Դաշնակցությունն ունի իր ներկայությունը։