Իսրայելը Չեչնիան ընդգրկել է իր քաղաքացիների համար «ահաբեկչական սպառնալիք» ներկայացնող պետությունների ցանկում
Իսրայելի Անվտանգության խորհուրդը հրապարակել է նոր քարտեզ, որում ընդգրկված են օտարերկրյա տարածքները, որտեղ, ըստ ԱԽ-ի, արտերկրում գտնվող իր քաղաքացիներին ահաբեկչական վտանգ է սպառնում, հայտնում է rosbalt.ru լրատվական կայքը։
Հատկանշական է, որ, ըստ նոր քարտեզի, Չեչնիան համարվում է իսրայելցիների համար առավելագույն սպառնալիք ներկայացնող տարածաշրջաններից մեկը։
Ահաբեկչության դեմ պայքարի շտաբը հիշեցրել է Նյու Դելիում գտնվող Իսրայելի դեսպանատան ռմբակոծությունը, որում մեղադրում է Իրանին և նշել, որ Իրանը կփորձի հարվածներ հասցնել իսրայելական հաստատություններին՝ հատկապես մուսուլմանական երկրներում:
Նոր ցանկում է ընդգրկված նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը` աֆրիկյան և ասիական երկրներում։










