«Երբ սկսեցի մեծանալ, հասկացա, թե որքան տարօրինակ եմ իրականում ես». երգչուհի Դեմի Լովատոն խոստովանել է, որ պանսեքսուալ է

21:40 • 30.03.21

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի և երգերի հեղինակ Դեմի Լովատոն բացահայտել է իր պանսեքսուալությունը և մեկնաբանել, թե ինչու էր նախկինում «փակ» մնում:

Ինչպես փոխանցում է The Independent-ը, Լովատոն խոստովանել է, որ իր համար սկզբում բարդ է եղել համակերպվել իր սեռական կողմնորոշման հետ, քանի որ խիստ քրիստոնեական դաստիարակություն էր ստացել մանուկ հասակում: Երգչուհին ամերիկյան փոդքսաթներից մեկի հեղինակին տված հարցազրույցում նշել է, որ իրեն «գրավում է ամեն ինչ»:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք «պանսեքսուալ» եզրույթը բնութագրում է իրեն, երգչուհին ասել է. «Այո՛, ես պանսեքսուալ եմ»:

28-ամյա ամերիկուհին բացատրել է, որ իր կրոնական դաստիարակությունն ազդել է իր սեքսուալ կողմնորոշումն ընկալելու կարողության վրա:  

Վերջինս հայտնել է, որ կնոջ հանդեպ իր տարվածությունն առաջին անգամ նկատել է «Դաժան մտադրություններ» ֆիլմում Սելմա Բլերի և Սառա Միշել Գելարի մասնակցությամբ համբույրի տեսարանը դիտելիս:

«Երբ սկսեցի մեծանալ, հասկացա, թե որքան տարօրինակ եմ իրականում ես: Անցյալ տարի, ես նշանված է մի մարդու հետ, և երբ նշանադրությունը չեղարկվեց, ես հասկացա՝ սա մեծ նշան է»,- ասել է Լովատոն:

Պանսեքսուալությունը (հունարեն «ամեն ինչ» և լատիներեն «սեռ» բառերից) նշանակում է մարդկանց հանդեպ ռոմանտիկ և սեքսուալ հակում՝ անկախ կենսաբանական սեռից և գենդերային ինքնությունից: