Պակիստանի նախագահը պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո վարակվել է կորոնավիրուսով
Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին պատվաստանյութի առաջին չափաբաժնով պատվաստվելուց հետո վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան էջում:
«Կորոնավիրուսի թեստի դրական պատասխան եմ ստացել: Ստացել եմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, բայց հակամարմինները սկսում են զարգանալ երկրորդ չափաբաժնից հետո, որի ստացմանը սպասում էի հաջորդ շաբաթ»,-գրել է Ալվին:
Այս պահին Պակիստանում սկսվել է կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը: Նախորդ օրը երկրի մայրաքաղաքում կորոնավիրուսի ավելի քան 700 նոր դեպք էր գրանցվել:










