Մադուրոն Արևմուտքին մեղադրել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի դեմ «նախանձից դրդված հարձակումների» համար
Արևմտյան երկրները «Սպուտնիկ V» պատվաստանյութի պատճառով հարձակվում են Ռուսաստանի վրա, բայց այդ հարձակումները նախանձից են դրդված, կարծում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում է ria.ru-ն:
«Նախանձից դրդված Ռուսաստանի դեմ հարձակում է տեղի ունենում, քանի որ այդ երկիրը ռեկորդային ժամկետներում պատվաստանյութ արտադրեց, որն աշխարհում ամենաուժեղն ու անվտանգն է։ Ռուսաստանի հետ երկխոսելու և նրա պատվաստանյութն արտադրելու փոխարեն՝ ամբողջ Արևմուտքը մասնակցում է այդ գրոհին»,- հայտարարել է Մադուրոն։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Վենեսուելային «Սպուտնիկ V» մատակարարելու համար։
Նշենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցվել է ավելի քան 50 երկրում։










