Դատական համակարգն անկախ և անկողմնակալ չէ, դատավորների շրջանում կոռուպցիան շարունակում է մտահոգել. Պետդեպը ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2020-ին Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում անդրադարձ է արվում ՄԻ-ին առչվող մի շարք ոլորտների:
Կյանքից կամայական զրկում
Զեկույցում նշվում է, որ 2020-ի ընթացքում ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունները բանակում մահերի (ոչ մարտական գործողությունների հետևանքով) և իրավապահ մարմինների կողմից այդ դեպքերը բացահայտելու ու վստահելի հետաքննություն անցկացնելու անկարողության վերաբերյալ շարունակել են մտահոգություն հայտնել։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զոհերի ընտանիքների խոսքով՝ բանակում մահվան բազմաթիվ դեպքերն ինքնասպանություն որակելու պրակտիկան նվազեցնում է հետաքննության ընթացքում բռնության և չարաշահումների դեպքերը բացահայտելու հավանականությունը։
Ձերբակալման և ձերբակալվածների հետ վարվելու ընթացակարգը
Ըստ օրենքի՝ քննչական մարմինը պարտավոր է ձերբակալման պահից երեք ժամվա ընթացքում կա՛մ կալանավորել, կա՛մ ազատ արձակել անձանց: 72 ժամվա ընթացքում քննչական մարմինը պետք է ազատի ձերբակալվածին կամ նրա դեմ մեղադրանք առաջադրի և դատավորից ստանա ձերբակալման հրաման։ Մինչդեռ իրավապաշտպանները հաղորդում են, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո դատարաններն ավելի քիչ են հակված կիրառել մինչդատական կալանք՝ նախընտրելով այլ խափանման միջոցներ, ինչպիսին է՝ գրավը, ասված է զեկույցում։
Արդար հրապարակային դատաքննության բացակայություն
Ինչպես նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած զեկույցում, թեև օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, ՀՀ-ում դատական համակարգը, որպես կանոն, անկախություն և անկողմնակալություն չի ցուցաբերել։ 2020-ի ընթացքում դատավորների անկողմնակալության նկատմամբ բնակչության վստահությունը շարունակել է նվազել։
Դատավորների շրջանում կոռուպցիան նույնպես շարունակում է մտահոգություն առաջացնել։ Մեկ տարվա ընթացքում ՀԿ-ները շարունակել են հայտնել, որ որոշ դատավորներ ձեռք են բերել մեծ քանակությամբ անշարժ գույք և ակտիվներ, որոնք անհամաչափ են իրենց աշխատավարձին։
Կարծիքների արտահայտման ազատություն, այդ թվում՝ մամուլի
Սահմանադրությունը և օրենքը նախատեսում են խոսքի ազատություն, այդ թվում՝ մամուլի համար, որը կառավարությունը սահմանափակել է COVID-19-ի հետ կապված արտակարգ դրության և Լեռնային Ղարաբաղում պատերազմի ֆոնին հայտարարված ռազմական դրության կապակցությամբ։
Մարտի 16-ին COVID-19 համարվարակը զսպելու համար սահմանված արտակարգ դրության առաջին ամսվա ընթացքում կառավարությունը սահմանափակումներ է մտցրել զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ՝ համավարակի մասին պաշտոնական կառավարական աղբյուրներին հակասող տեղեկատվություն հրապարակելու համար սահմանելով վարչական տուգանքներ։
Արդյունքում ոստիկանության աշխատակիցները մի շարք այցելություններ են կատարել տարբեր լրատվամիջոցների խմբագրություններ՝ ստիպելով նրանց հեռացնել առանձին հոդվածներ՝ տուգանքների սպառնալիքով։
Խոսքի ազատության պաշտպանության ՀԿ-ի տեղական կոմիտեն հաղորդել է 2020-ի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության մի քանի դեպքերի մասին: Մասնավորապես՝ բռնության զոհ են դարձել News.am լուրերի թղթակից Լիանա Սարգսյանը, Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը, Yerkir.am թղթակից Տաթևիկ Կոստանդյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանը և MegaNews.am կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը։
Հաղորդումներ են ստացվել նաև իրավապահ մարմինների կողմից լրագրողներին ահաբեկելու մասին: Օրինակ՝ հուլիսի 3-ին ոստիկանությունն այցելել է «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաալիքներ՝ նրանց դեմ վարչական գործեր հարուցելու նպատակով, քանի որ նրանց աշխատակիցները եթերում պաշտպանիչ դիմակ չեն կրել։
Դիտորդները այդ գործողությունները որակել են որպես իշխանության չարաշահում, կոչ են արել իրավապահ մարմիններին զերծ մնալ ԶԼՄ-ների գործունեությանը միջամտելուց։
Հակասեմական տրամադրություններ
Հայաստանում նկատվում է հակասեմական տրամադրությունների աճ, ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին զեկույցում:
Մինչև Ադրբեջանի հետ մարտերը Հայաստանում հակասեմական գործողությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել, թեև սոցիալական ցանցերում հայտնվել են հակասեմական որոշ մեկնաբանություններ։ Կառավարությունը չի դատապարտել նման հակասեմական արտահայտությունները։
Պետդեպը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր հակասեմական տրամադրությունների աճ է գրանցվել՝ նշելով, որ հրեական համայնքի անդամների և այլ դիտորդների կարծիքով՝ այդ գործոնը մեծապես կապված է Ադրբեջանի կողմից Իսրայելում արտադրված զենքի օգտագործման հետ։
Զեկույցում նաև նշվում է, որ ահազանգեր են ստացվել ոստիկանական տեղամասերում բռնությունների մասին, որոնք, ի տարբերություն բանտերի և մեկուսարանների, ենթակա չեն եղել հանրային վերահսկողության:
Քրեական արդարադատության մարմինները մեղադրական դատավճիռներ կայացնելու համար շարունակել են ապավինել հարցաքննությունների ընթացքում ստացված տեղեկատվությանը:
Իրավապաշտպանների կարծիքով՝ ոստիկանությունում հարցաքննությունների ժամանակ դաժան վերաբերմունքի դեմ դատավարական երաշխիքները, ինչպիսիք են՝ ուժի գործադրմամբ ձեռք բերված ապացույցների կամ դատավարական խախտումների անթույլատրելիությունը, բավարար չեն: Նրանց կարծիքով՝ ոստիկանական տեղամասերում տեսագրություններն արդյունավետ չեն բռնությունների և չարաշահումների դեմ երաշխիքներ ապահովելու համար՝ հաշվի առնելով, որ նույն ոստիկանական տեղամասերը վերահսկում են այն սերվերները, որտեղ պահվում են տեսագրությունները և կարող են փոփոխությունների ենթարկել դրանք:
Օրենքը նախատեսում է անմեղության կանխավարկած, սակայն կասկածյալները սովորաբար չեն օգտվում այդ իրավունքից։ Ամբաստանյալներն իրավունք ունեն փաստաբանին ընտրել իրենց ցանկությամբ, օրենքը նաև պահանջում է, որ կառավարությունն ամբաստանյալների խնդրանքով պետք է պետական պաշտպան տրամադրի։ Երևան քաղաքից դուրս՝ մարզերում փաստաբանների պակասը երբեմն հանգեցրել է այդ իրավունքի խախատմանը, ասված է զեկույցում։
Օրենքը նախատեսում է, որ մեղադրյալները կարող են հանդիպել վկաների հետ, ապացույցներ ներկայացնել և կառավարության գործին ծանոթանալ նախքան դատաքննության սկիզբը, սակայն մեղադրյալները և նրանց փաստաբանները շատ քիչ հնարավորություններ են ունեցել վիճարկելու կառավարության կամ ոստիկանության վկաների ցուցմունքները:
Զեկույցի համաձայն՝ 2020-ի ընթացքում իրավապաշտպան կազմակերպությունները շարունակաբար ուշադրություն են հրավիրել նաև դատախազության անաչառության և հաշվետվողականության դրույթների անբավարարության, ինչպես նաև գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածուների առաջադրման և ընտրության օբյեկտիվ չափանիշների բացակայության վրա։
Թեև իշխանություններն օրինական հիմքերով չեն կարող գաղտնալսել հեռախոսազրույցները, առգրավել նամակագրությունը կամ խուզարկություններ կատարել առանց դատավորի թույլտվության, սահմանադրությունը, սակայն, նախատեսում է բացառություններ, երբ պետական անվտանգության պաշտպանության համար շփման գաղտնիությունը կարող է սահմանափակվել առանց դատարանի որոշման։ 2020-ի ընթացքում մի շարք դիտորդներ պնդել են, որ որոշ դատավորներ առանց օրենքով պահանջվող համոզիչ ապացույցների արտոնել են ԱԱԾ-ի և ոստիկանության կողմից հեռախոսազրույցների գաղտնալսումը։
Պետդեպի զեկույցում նաև նշվում է, որ 2020-ի մարտի 31-ին Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում, որը թույլ էր տալիս օգտագործել բջջային հեռախոսների տվյալները՝ COVID-19 հիվանդության դեպքերին հետևելու համար, իսկ հեռահաղորդակցային ընկերություններին պարտավորեցնում էր իշխանություններին հեռախոսային ձայնագրություններ տրամադրել:
Նշվում է, որ այդ փոփոխություններն առաջացրել են հասարակության և միջազգային հանրության՝ գաղտնիության, ինչպես նաև հավաքագրված տվյալների անվտանգության վերաբերյալ մտահոգությունը։
Հեռարձակվող լրատվամիջոցները, հատկապես՝ Հանրային հեռուստատեսությունը, եղել է բնակչության մեծամասնության համար նորությունների և տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկը: ԶԼՄ-ների որոշ դիտորդների կարծիքով՝ Հանրային հեռուստատեսությունը, որտեղ մեկ տարվա ընթացքում ղեկավարների շրջանում տեղի են ունեցել փոփոխություններ, լուրերը ներկայացնել է կառավարամետ տեսանկյունից։ Մի քանի անգամ անկախ մեդիափորձագետները մտահոգություն են հայտնել Հանրային հեռուստատեսությունում կողմնակալության դեպքերի կապակցությամբ՝ պնդելով, որ նման կանխակալությունը հատկապես ակնհայտ է քաղաքական քննադատական բանավեճերի և իրադարձությունների լուսաբանման ժամանակ։
Խաղաղ հավաքների ազատություն
COVID-19-ի համավարակը զսպելու նպատակով հավաքների ազատությունը սահմանափակվել է 2020-ի մարտի 16-ին սահմանված արտակարգ դրության ժամանակ։ Սահմանափակումներն ուժի մեջ են մնացել մինչև օգոստոսի 12-ը, երբ կառավարությունը չեղարկել է հավաքների ազատության սահմանափակումների մեծ մասը՝ թույլատրելով ցույցերը, երթերը և հանրահավաքները՝ դիմակ կրելու և սոցիալական հեռավարություն պահպանելու պահանջով։
Նշվում է՝ հավաքների ազատությունը նաև սահմանափակվել է ռազմական դրության ֆոնին, որը սահմանվել է սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի հետ մարտական գործողությունների բռնկումից հետո։ Թեև սահմանափակումները պաշտոնապես հանվել են դեկտեմբերի 2-ին, դեկտեմբերի 21-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի հանրահավաք կազմակերպելու մեղադրանքով։ Հաջորդ օրը Երևանի առաջին ատյանի դատարանը նրա կալանավորումն անօրինական է ճանաչել, և Առուշանյանն ազատ է արձակվել։
Նոյեմբերի 11-ից մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը հանրահավաքներ և բողոքի այլ ակցիաներ է անցկացրել Երևանի ամբողջ տարածքում: Մինչև դեկտեմբերի 2-ին հավաքներ անցկացնելու արգելքի վերացումը, ոստիկանությունը պարբերաբար ձերբակալել է ընդդիմության առաջնորդներին և հանրահավաքների մասնակիցներին:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Իրադարձային 15:50 • 12/11 Լեհաստանի նախագահը հրաժարվել է Բաքվում COP29-ի շրջանակում համատեղ լուսանկարից. պատճառը Լուկաշենկոն է եղել «Սա պարոն նախագահի գիտակցված որոշումն էր։ Family photo-ն ընտանեկան լուսանկար է, պարոն նախագահը որոշել է, որ չի ցանկանում ընտանեկան լուսանկար ունենալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ», - ասել է պորտալի զրուցակիցը։
-
Իրադարձային 16:35 • 12/11 Գրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան՝ ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. Ambebi Շվեդ էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը, որն այս օրերին գտնվում է Թբիլիսիում, պատրաստվում է գալ Հայաստան՝ այստեղի ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. այս մասին գրել է վրացական Ambebi կայքը:
-
Քաղաքականություն 14:16 • 12/11 Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից. Բայրամով Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական կետերը համաձայնեց
-
Իրադարձային 15:50 • 12/11 Լեհաստանի նախագահը հրաժարվել է Բաքվում COP29-ի շրջանակում համատեղ լուսանկարից. պատճառը Լուկաշենկոն է եղել «Սա պարոն նախագահի գիտակցված որոշումն էր։ Family photo-ն ընտանեկան լուսանկար է, պարոն նախագահը որոշել է, որ չի ցանկանում ընտանեկան լուսանկար ունենալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ», - ասել է պորտալի զրուցակիցը։
-
Տնտեսություն 13:02 • 12/11 Եթե ունենայիք 100 մլն դոլարին համարժեք դրամ, ո՞ր ոլորտներում ներդրում կկատարեիք՝ որպես պետություն. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին (տեսանյութ) Մենք ի՞նչ պետք է անենք, որ թոշակառուներին ուղղենք այդ հարթակ, որպեսզի երիասարդությունն այլ տեղ գեներացնի համախառը ներքին արդյունքը:
-
Քաղաքականություն 11:06 • 12/11 Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Կոբախիձե «Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների որակական վերակառուցում և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի հետ: Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի, և կստեղծվեն բոլոր պայմանները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունների վերականգնման համար»,- ասել է Կոբախիձեն։
-
Իրադարձային 16:35 • 12/11 Գրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան՝ ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. Ambebi Շվեդ էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը, որն այս օրերին գտնվում է Թբիլիսիում, պատրաստվում է գալ Հայաստան՝ այստեղի ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. այս մասին գրել է վրացական Ambebi կայքը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Քաղաքականություն 13:53 • 06/11 Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին «Ջերմ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պրն. նորընտիր նախագահ, անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ կառուցելու հայ-ամերիկյան երկկողմ ռազմավարական հարաբերություններ՝ հիմնված մեր ընդհանուր...
Տնտեսություն
-
18:14 • 12.11.24 Հայէկոնոմբանկը միացել է UBPay վճարային համակարգին
Մշակույթ
-
18:31 • 31.10.24 Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
10:32 • 13.11.24 Ռոնալդուն նշել է, թե որ խաղացողներն են իրեն նյարդայնացնում