ԵԱՀԿ-ն երկարաձգել Է Ուկրաինայում դիտորդական առաքելության մանդատը
ԵԱՀԿ-ի գործող նախագահ և Շվեդիայի արտաքին գործրի նախարարության ղեկավար Անն Լինդեն ողջունել Է այդ միջազգային կազմակերպության մշտական խորհրդի որոշումն Ուկրաինայում Եվրակազմակերպության Հատուկ մոնիտորինգային առաքելության բյուջեն հաստատելու և մանդատը ևս մեկ տարով՝ մինչև 2022 թվականի մարտի 31-ը երկրաձգելու մասին: Մարտի 31-ին այդ մասին հայտնել են ԵԱՀԿ-ի կենտրոնակայանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ողջունում եմ փոխհամաձայնության ձեռքբերումը ԵԱՀԿ-ի խոշորագույն դաշտային գործողության՝ Ուկրաինայում Հատուկ մոնիտորինգային առաքելության բյուջեի և մանդատի շուրջը»,- ասված Է Լինդեի՝ տարածված հայտարարության մեջ: Եվրակազմակերպության Հատուկ մոնիտորինգային առաքելության ընթացիկ մանդատն ավարտվել Է մարտի 31-ին: Կազմակերպության անդամ պետությունները մի քանի շաբաթ աշխատել են մանդատի երկարաձգման շուրջը փոխհամաձայնության հասնելու ուղղությամբ, բայց մեկ երկրի ներկայացուցիչներ հայտնել են, որ տակավին չեն ստացել իրենց կառավարության համապատասխան հրահանգները:










