Աթենքի բնակչուհին «AstraZeneca» ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութն ընդունելուց հետո մահացել է. ТАСС
Աթենքի բնակչուհին «AstraZeneca» ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութն ընդունելուց հետո մահացել է, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Прото тема» թերթը:
Հաղորդվում է, որ Աթենքի բնակչուհին 64 տարեկան է եղել, ունեցել է քրոնիկ հիվանդություններ: Ըստ բժիշկների՝ մահը կապ չունի պատվաստման հետ:
Թերթի տեղեկություններով՝ Աթենքի բնակչուհուն անգիտակից վիճակում գտել են պատվաստվելուց կես ժամ անց՝ Իլիոնի շրջանի պոլիկլինիկայի հարակից այգում: Դեպքի վայր հասած բժիշկները փորձել են փրկել կնոջ կյանքը, բայց ապարդյուն:
Ըստ Հունաստանի առողջապահության նախարարության՝ 64-ամյա կնոջ մահվան և պատվաստման միջև կապ չի նկատվում: Հույն բժիշկները հայտնել են, որ պատվաստված անձանց մոտ թրոմբի հայտնաբերման դեպքերը «AstraZeneca» ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութն ընդունելուց հետո 7-14 օրվա ընթացքում են հայտնաբերվել:










