Ֆրանսիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 95 000-ը. RT
Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 30 702 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է RT-ն:
Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց ընդհանուր թիվն հասել է 4 585 385֊ի:
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 95 364-ի:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան:










