Բրիտանացին սառեցված չիփսերը հալեցնելու պատճառով սպանել է կնոջը (լուսանկարներ)

12:45 • 31.03.21

Մեծ Բրիտանիայի Սթորքփորթ քաղաքում ամուսինը սպանել է կնոջը՝ սառցախցիկում պահված չիփսերը հալեցնելու համար, հայտնում է բրիատանական Daily Mirror օրաթերթը։

Անցյալ տարվա մայիսի 23-ին 49-ամյա Թոմաս Մքքենն ու կինը՝ Իվոնեն, վիճել են։ Հարևանը, լսելով վիճաբանության ձայները, Իվոնեին գրել և հարցրել է, թե ինչպես է, ինչին ի պատասխան կինը գրել է, որ սառեցված չիփսերի տուփի շուրջ վիճել է ամուսնու հետ։

Նույն օրը զույգն այցելելու էր որդուն, սակայն ամուսինները կրկին վիճել են. Թոմասը խեղդել է կնոջը և, պատասխանելով նրա հեռախոսին եկած հաղորդագրություններին, որդուն գրել է․ «Լավ,  հայրդ միայնակ կգա»։ Բացի որդուն հաղորդագրություն գրելուց, նա նաև հաղորդագրություն է գրել ինքն իեն՝ ներողություն խնդրելով չիփսերի շուրջ եղած վիճաբանության համար։

Առավոտյան 10։40-ից մինչև 15։42 տղամարդը տանից դուրս չի եկել, ապա մեծ տոպրակներով դուրս է եկել, դրանք թողել աղբարկղերի մեջ և գնացել որդուն այցելության։ Երբ օրվա վերջում նա բավական գինովցած է եղել և որդին ու դուստրը հորն օգնել են շարժվել տեղից, նրա գրպանում գտել են Իվոնեի հեռախոսը։ Թոմասն ասել է, որ կնոջ հեռախոսն ընկած է եղել մեքենայի մեջ։

Ավելի ուշ կնոջ մարմնի մասերը գտնվել են 8 տոպրակի մեջ: Հայտնաբերվել են նաև աշխատանքային գործիքները, որոնցով կնոջը մասնատել է ամուսինը։

Տղամարդու նկատմամբ սպանության մեղադրանք է առաջադրվել և դատարանը նրան մեղավոր է ճանաչել։ Թոմասն ասել է, որ վիճաբանության ընթացքում կորցրել է ինքնատիրապետումը և խեղդել կնոջը, որից հետո մասնատել է նրա մարմինն ու հանել տնից։

Murder victim Yvonne McCannYvonne McCann murder: Killer dumped his wife's body 'like garbage' - BBC  News