Ահաբեկիչները լքել են Մոզամբիկում իրենց կողմից գրավված քաղաքը
Զինյալները լքել են Մոզամբիկում գրավված Պալմա քաղաքը, որն այժմ գտնվում է զինված ուժերի և ոստիկանության վերահսկողության տակ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է նահանգի ոստիկանության ղեկավար Պեմբա Վիսենտե Չիկոտեն:
«Այս պահին ոստիկանությունը և Մոզամբիկի զինված ուժերը վերահսկում են քաղաքը, այն հետ է գրավվել գրոհայիններից: Զինյալները լքել են քաղաքը»,-ասել է Չիկոտեն:
Մոզամբիկի իշխանությունները սպառնալիք չեն տեսնում, որ Պալմա քաղաքը գրաված զինյալները կգրավեն այլ քաղաքներ, ասել է նա:
«Ոչ, հիմա դրա համար նախադրյալներ չկան»,-ասել է ոստիկանության ղեկավարը՝ պատասխանելով Պալմայի հարևան քաղաքների ռիսկի վերաբերյալ հարցին:
Իսլամիստական խմբերը անցած չորեքշաբթի հարձակվել էին Պալմա քաղաքի վրա՝ մինչ ուրբաթ լիակատար վերահսկողություն սահմանելով քաղաքի վրա: Գործողության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Գործողության ժամանակ տասնյակ մարդիկ են մահացել:










