Ռուսաստանում գործատուների միայն 3%-ն է պատրաստ աշխատանքի ընդունել 50-անց մարդկանց

06:23 • 31.03.21

Ռուսաստանում անցկացված հետազոտության արդյունքներով՝ գործատուների միայն 3%-ն է պատրաստ աշխատանքի ընդունել 50-անց մարդկանց, հաղորդում է ТАСС-ը:

Հետազոտությունն իրականացրել են «ЮKassa», «Работа.ру» և «СберУслуги» ծառայությունները՝ 2020 թ. մարտից մինչև 2021 թ. մարտն ընկած ժամանակահատվածում:

Ռուսաստանի բոլոր շրջաններից ավելի քան 1000 գործատուների շրջանում անցկացված հարցումների համաձայն՝ ամենանախընտրելին 25-49 տարիքային միջակայքն է, որը գերադասելու օգտին արտահայտվել է հարցվածների 92%-ը: Միայն 5%-ն է նշել, որ նախընտրում է աշխատանքի ընդունել 18-24 տարեկան աշխատակիցների:

Ամենակարևոր առավելությունը գործատուները համարել են թեկնածուների տրամադրվածությունը կազմակերպությունում երկար աշխատելու հարցում, այդ իսկ պատճառով էլ 54%-ը դիտարկում է որոշակի տարիքային խմբի ներկայացուցիչների ուղարկած ռեզյումեները:

Հարցվածների 53%-ը պատասխանել է, որ տարիքը ազդում է աշխատունակության վրա, իսկ 44%-ը կարծում է, որ տարիքից է կախված հմտությունների պիտանելիությունը: