ՌԴ ԱԻՆ-ը սոցցանցում տարածվող տեսանյութերի ֆոնին զբոսաշրջիկներին հորդորել է չլուսանկարվել Կամչատկայում ժայթքած հրաբխի ֆոնին (տեսանյութեր)

12:50 • 31.03.21

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացրել է ժայթքող հրաբխի խառնարանին մոտ տարածքում գտնվելու մահացու վտանգի մասին:

Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, գերատեսչությունը ստիպված է եղել նման քայլի դիմել, երբ սոցցանցում տեսանյութեր են սկսել հրապարակվել, որում մարդիկ ցույց են տալիս, թե ինչպես են լուսանկարներ անում խառնարանի մոտ, որից լավա է ժայթքում:

Խոսքը Կամչատկա թերակղզում գտնվող Կլյուչևսկայա Սոպկա հրաբխի մասին է, որը վերջերս ակտիվացել է և առաջնային զբոսաշրջային ուղղություն դարձել սուր զգացողությունների սիրահար էքստրեմալների համար: Վերջին օրերին ավելի ու ավելի շատ լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակվում սոցցանցերում` ներկայացնելով 2850 մետր բարձրություն ունեցող հրաբխից վտանգավոր հեռավորությամբ և անգամ լեռնալանջերին արված կադրերը:

Ռուս փրկարարները ընդգծում են, որ ժայթքող հրաբխին մոտ գտնվելը  չափազանց վտանգավոր է կյանքի համար:

Հիշեցնենք, որ վերջերս հրաբխի մոտ սելֆի անելու փորձերից մեկը ողբերգական ավարտ էր ունեցել:

 

 
 
 
 
View this post on Instagram

A post shared by Денис Будьков Denis Budkov (@ratbud)

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by shimanovsk_extreme (@shimanovsk_extreme)