Գերմանիայի նախագահը ստացել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ստացել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում տալով Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությանը։
«Ես վստահում եմ Գերմանիայում հաստատված պատվաստանյութերին: Այսօր ես ստացա AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Պատվաստումը վճռական քայլ է համաճարակն ավարտելու ուղղությամբ», - ասել է 65-ամյա Շտայնմայերը և քաղաքացիներին հորդորել պատվաստվել։
Գերմանիայի առողջապահության նախարարության կողմից առաջարկվել է AstraZeneca դեղամիջոցով պատվաստումներ կատարել միայն 60 տարեկանից բարձր մարդկանց, համապատասխան որոշումը կայացվել է STIKO պատվաստումների մշտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Դա արվել է հնարավոր կողմնակի ազդեցությունների պատճառով, քանի որ, պատվաստումից հետո որոշ հիվանդների մոտ թրոմբոզ է առաջացել:










