«Օղի օգտագործեք», «շոգեբաղնիք այցելեք». համաշխարհային առաջնորդներ, որոնք ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը․ The Washington Post

15:59 • 01.04.21

Կորոնավիրուսի համավարակի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու հարցում թերանալու համար մի շարք երկրների ղեկավարներ խիստ քննդատության են ենթարկվել․ այդ նախագահների թվում է նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը երկար ժամանակ հրաժարվում էր դիմակ կրել և նահանգապետներին կոչ էր անում խիստ սահմանափակումներ չմտցնել։

Ինչպես գրում է The Washington Post-ը, «մխիթարություն» է այն, որ Թրամփը համավարակի ժամանակ վատագույն առաջնորդը չէր։

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան և նրա կինը կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո կոչ էին արել ուշադրություն չդարձնել հիվանդությանը, դուրս գալ փողոց տոնական շքերթին և կորոնավիրուսին հաղթել «սիրով», գրում է թերթը։

«Պատասխան արձագանքի հարցում Նիկարագուայի նախագահին գերազանցելը բարդ է, բայց ոչ անհնար։ Իսկ նրան, անկասկած, գերազանցել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որի նախագահության ընթացում առողջապահական համակարգը կանգնել է փլուզման եզրին»,- գրում է թերթը՝ հիշեցնելով, որ Բոլսոնարուն կորոնավիրուսն անվանում է «թեթև գրիպ», իսկ կարանտինային միջոցները՝ «թոքերում բորբոսի» առաջացման պատճառ։

The Washington Post-ը հիշատակել է նաև Բելառուսի նահագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը, ինչպես գրում է թերթը, թերահավատորեն է վերաբերվում կորոնավիրուսի դեմ պայքարի վճռական գործողությունների անհրաժեշտությանը: Նա բազմիցս քննադատել է ինքնամեկուսացման միջոցները, փոխարենն առաջարկել «օղի օգտագործել» և «շոգեբաղնիք այցելել»։

Թուրքմենստանում, ինչպես գրում է թերթը, ԶԼՄ-ներում կամ առողջության մասին տեղեկատվական նյութերում «կորոնավիրուս» բառի օգտագործումն արգելված է: Թուրքմենստանը նախկինի պես հայտարարում է, որ կորոնավիրուսի դեպքեր չի ունեցել։

Կորոնավիրուսին թերահավատորեն են վերաբերվել նաև Տանզանիայում, որի նախկին նախագահ Ջոն Մագուպուլին մարդկանց կոչ էր արել չանհանգստանալ դիմակների և պատվաստվելու մասին՝ հայտարերելով, որ Տանզանիայում երեքօրյա աղոթքները «ոչնչացրել են վիրուսը»։ Ասում են՝ այս ամիս մահացած Մագուֆուլիի մահվան պատճառը հենց կորոնավիրուսն է եղել։