Պատերազմի մասնակցած 1373 ուսանողի ուսման վարձը փոխհատուցվել է, կփոխհատուցվի ևս 2840 ուսանողի ուսման վարձ․ ԿԳՄՍ նախարար
Կփոխհատուցի Արցախյան վերջին պատերազմին մասնակցած 2840 շահառու ուսանողի ուսման վարձը։ Որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստին։
«Կվճարվի 590 մլն դրամ։ Այստեղ ներառված են ինչպես բուհերի, այնպես էլ՝ քոլեջների շահառուները։ Գումարը բաշխված է հետևյալ կերպ՝ մոտ 82 տոկոսը պետական բուհերն ու քոլեջներն են, 18 տոկոսը՝ ոչ պետականները»,- ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նա հայտարարեց, որ այսօրվա դրությամբ պատերազմի մասնակից շահառուների համար արդեն իսկ փոխհատուցվել է, ընդհանուր առմամբ, 205 մլն դրամ։ «Շահառուների թիվը եղել է 1373»,-նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ այս ծրագրով պոտենցիալ շահառուների թիվը 7000 է, և ֆինանսանվորումը կշարունակվի այնքան, մինչև բոլոր 7000 շահառուների մեկ կիսամյակի ուսման վարձը փոխհատուցվի։










