Որևէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ գտնել նշույլ անգամ, թե ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի հայկական պատկանելիության հարցը. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
Մեր հայրենակիցների անհնագստության հետ կապված ասեմ հետևյալը, որ «Փաստինֆո»-ին տված հայտնի հարցազրույցում, ես Քարվաճառի հարցին անդրադարձել եմ, այն օրերին, տիրող և այսօր աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում, և որևէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ գտնել նշույլ անգամ, որը կարող է տանել այն մտքին, թե ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի հայկական պատկանելիության հարցը. լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Հարցին, թե երբ ասում եք, որ Քարվաճառը հայկական չէ, ի՞նչ նկատի ունեիք, պատգամավորը պատասխանեց․ «Իհարկե հայկական է»:
Հովիկ Աղազարյանն այլ հարցերի չցանկացավ պատասխանել:
Նշենք, որ օրեր առաջ Հովիկ Աղազարյանը «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Քարվաճառը մերը չէ, ապա հարց հնչեցրել՝ «Հայաստանում կա՞ ինչ -որ մեկն այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել»:










