Մինչև 2022 թվականը Արմավիրի մարզում կտնկվի 350 000 նուշի ծառ. Վահան Քերոբյան

15:46 • 01.04.21

Այսօր այցելել եմ Արմավիրի մարզում գտնվող Ալ-Աբդալյահ Գրուփ ՍՊԸ-ի մեգագյուղատնտեսական համալիրը՝ 1100 հեկտար տարածք, որտեղ 2021-2022 տարիներին կտնկվի 350հզ նուշի ծառ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ներդրման ծավալը՝ 30 մլն դոլար, ներդրողը Խալիֆե Ալ-Ֆադալան է՝ Քուվեյթից։

Բուռն կերպով ընթանում են նախապատրաստական աշխատանքները, մեկ ամիս հետո առաջին 55հզ ծառը կտնկվի»,- գրել է նա: