Բոլոր պատվաստանյութերն ունենում են որոշակի կողմնակի ազդեցություններ․ Նարեկ Զեյնալյանը՝ «AstraZeneca»-ի մասին

14:51 • 01.04.21

Մահվան ընդամենը 5 դեպք է գրանցվել, այն էլ՝ ուղիղ կապը հենց «AstraZeneca» պատվաստանյութի հետ ապացուցված չէ՝ առնվազն այս պահի դրությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե եվրոպական շատ երկրներ մերժել են այդ պատվաստանյութը, քանի որ դրանից մահեր են գրանցվում։

«Որևէ պատվաստանյութ որևէ կողմնակի ազդեցությունից զերծ չի կարող լինել, բոլոր պատվաստանյութերն ունենում են որոշակի կողմնակի ազդեցություններ։ Դեռ պետք է ապացուցվի մահվան կապը կոնկրետ այդ պատվաստանյութի ներարկման հետ»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ մի քանի երկիր հրաժարվել է մինչև 55 տարեկան անձանց ներարկել այդ պատվաստանյութը, բայց մինչև այդ տարիքի անձանց ներարկվում է։

«ՀՀ-ն էլ ստացել է «AstraZeneca»-ի 24 000 դեղաչափ՝ 12 000 հոգու համար։ Վստահեցնում եմ՝ առաջիկայում նաև այլ արտադրողների պատվաստանյութեր ձեռք կբերվեն»,-ասաց Զեյնալյանը։