ԵՄ-ն չի հասել առաջին եռամսյակում պատվաստման առաջադրված նպատակներից ոչ մեկին. El Pais

13:02 • 01.04.21

Եվրամիության կողմից միության բնակիչների պատվաստման առաջադրված նպատակներից ոչ մեկը ձեռք չի բերվել ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 1-ին այդ մասին հաղորդել Է El Pais թերթը:

Թերթի տեղեկատվությամբ՝ մինչև մարտի 31-ը Բրյուսելը մտադրվել Էր պատվաստել 80 տարեկանից բարձր բնակչության և բժշկական անձնակազմի 80-ական տոկոսին:

Երկու դեպքում Էլ, ճշտում Է թերթը, ԵՄ-ն չի կարողացել հասնել դրան. պատվաստվել են տարեց մարդկանց սոսկ 27 տոկոսը և բուժաշխատողների կեսից պակասը: Բացի դրանից, չի հաջողվել պահպանել պատրաստուկների դեղաչափերի բաշխման գրաֆիկը, թեև տվյալ դեպքում դա տեղի Է ունեցել բրիտնա-շվեդական AstraZeneca ֆիրմայի կողմից պատվաստանյութի մատակարարումների ընդհատումների պատճառով:

Ինչպես գրում Է El Pais-ը, պատվաստման արշավների դանդաղ սկիզբն անհանգստություն Է առաջացրել միության անդամ պետությունների մեծ մասում՝ հատկապես հաշվի առնելով արագ տեմպերն աշխարհի մի շարք այլ երկրներում, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում:

Պատվաստման արշավը ԵՄ-ի շատ պետություններում սկսվել Է անցյալ տարվա դեկտեմբերի վերջին: Այս պահին Եվրամիությունում հավանություն Է տրված չորս պատվաստանյութի՝ BioNTech կոնսորցիումի մշակմանը՝ Pfizer-ին, ԱՄՆ-ի Moderna ընկերության պատրաստուկին, AstraZeneca-ի պատվաստանյութին և Janssen ընկերության՝ Միացյալ Նահանգների Johnson & Johnson-ի ստորաբաժանման պատրաստուկին: Միությունում հայտարարել են, որ մտադիր են չափահաս բնակչության 70 տոկոսին պատվաստել մինչև ամռան վերջը: