Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում էր նաև Հայկ Չոբանյանին Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցը (տեսանյութ)

11:05 • 01.04.21

Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում են Քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմամթերքի քրեագիտական պահանջները հաստատելու մասին, 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին, Հայկ Չոբանյանին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցեր և այլ հարցեր։